երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թենածուի անունը

«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թենածուի անունը

«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում:

Ի լրումն նշեմ, որ կայանալիք համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը: Մասնավորապես՝ որոշում կկայացվի սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Տեղեկացնեմ նաև, որ այդ առթիվ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իմ թեկնածության առաջադրման շուրջ ստացել եմ առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքան ուժի անդամ և համակիր թեկնածուները հանրապետության 228 համայնքներից 173-ում ընտրվել են համայնքի ղեկավարներ: Այդ առթիվ նա հայտարարել էր, որ հասարակության կողմից այն կարևոր երաշխիք է սպասվող համապետական ընտրություններից առաջ:

  • Կիսվել: