Այժմ ընտրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է. Ռուբինյան
«Ըստ երևույթին, «Ուժեղ Հայաստանը» գալու է և «Հայաստան» դաշինքի նիշն է վերցնելու՝ այդ «դավաճան», «թրքաբոլ», «թրքածին», եսիմ ինչ։ Եվ տեսանք «Հայաստան» խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ՝ կրճատվեց, առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը»,- ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականին, երբ որ ինքը Ազգային ժողովի փոխնախագահ էի ընտրվում, Սերժ Սարգսյանի խմբակցության ներկայացուցիչներից մեկը իրեն էլի այդ ոճի մեջ հարցրեց․ «Ես ասեցի՝ տեսեք, ամբողջ քարոզարշավը դուք անցկացրել եք այս «դավաճան» պիտակներով, եկանք, մենք հաղթեցինք, չազդեց դա, հասկանո՞ւմ եք, դա լավ չի ազդում ձեր վրա։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որովհետև մարդիկ պատասխանը տվել են արդեն՝ ով է դավաճանը, ով է օտարամոլը և այսպես շարունակ։ Չշարունակե՛ք դա։ Չլսեցին, տեսանք իրենց հետ ինչ եղավ»,- հավելել է ԱԺ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ այժմ ընտրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է․ «Եթե իրենք ուզում են շարունակել, շատ լավ, իրենք կկրակեն իրենց իսկ ոտքին»։


