շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այվազյանը Լիտվայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

Այվազյանը Լիտվայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը։

 

 

  • Կիսվել: