երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Այստեղ շահարկվեց Բագրատ Սրբազանի ասածը. Կներեք, կարո՞ղ է դուք էլ եք սրբազան. Գառնիկ Դանիելյան

Այստեղ շահարկվեց Բագրատ Սրբազանի ասածը. Կներեք, կարո՞ղ է դուք էլ եք սրբազան. Գառնիկ Դանիելյան

Ոչ ոք իրավունք չունի լրագրողի հետ խոսել այդ բառապաշարով և այդ խոսույթով, անկախ նրանից՝ կլինի ընդդիմադիր, թե իշխանական պատգամավոր: Այս մասին այսօր ԱԺ-ում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այստեղ շահարկվեց Բագրատ Սրբազանի ասածը: Կներեք, ես ուզում եմ հարց տամ՝ այստեղ նստածներից հոգևոր դասին պատկանող մարդիկ կա՞ն, կարո՞ղ է դուք էլ եք սրբազան: Այսինքն սրբազան հայրերը իրավունք ունեն մեջբերումներ անել Աստվածաշնչից, եթե որևիցե մեկը դրանից հետո իրեն վիրավորված է համարել կամ որևէ մեկին վիրավորել է, ես ուզում եմ հիշեցնել, որ Բագրատ Սրբազանը մի քանի անգամ ներողություն է խնդրել դրա համար, եթե լրագրողը վիրավորվել է։

Այստեղ ամեն ինչի մասին խոսում եք բացի ներողություն խնդրելուց։ Պարոն Քոչարյան, դուք երբևիցե ներողություն խնդրե՞լ եք, ամեն ինչի մասին խոսել եք, բացի ներողություն խնդրելուց»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սկզբում կոպիտ տոնով ասել էր, որ իր կողքը չկանգնի, իսկ հետո նաեւ հորդորել էր «մաքրել շրթունքները»: Ավելի ուշ Քոչարյանը ասել էր, որ ինքը կրկնել է Բագրատ Սրբազանի ասածը նույն լրագրողին:

  • Կիսվել: