ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այստեղ մտածելու բան չկա. Զելենսկին՝ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին

Այստեղ մտածելու բան չկա. Զելենսկին՝ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին

Մեկնաբանելով ՛՛Ժողովրդական ծառա՛՛ կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունը Ադրբեջանին հնարավոր ռազմական օգնության մասին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ դա պատգամավորի անձնական կարծիքն է, այլ ոչ թե պետական դիրքորոշումը:

Զելենսկին ընդգծել է, որ ռազմական օգնության հարցը չի կարող նույնիսկ բարձրացվել ։ "Մենք որպես պետություն ունենք հասկանալի, հավասարակշռված եւ ճիշտ դիրքորոշում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության եւ հակամարտության ապաէսկալացման", – հայտարարել Է նախագահը:

Միեւնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ վերջին մեկ-երկու տարում Ուկրաինան հատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ ե՛ւ տնտեսական, ե՛ւ աշխարհաքաղաքական ուղղությամբ:

"Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ նրանք նույնպես,  երբ մենք խոսում ենք Ղրիմի մասին, բացեիբաց ասում են, որ եղել է Ղրիմի անօրինական անեքսիա, եւ միշտ աջակցում են մեր տարածքային ամբողջականությունն ու Ուկրաինայի ինքնիշխանությունը", – ընդգծել է Զելենսկին:

 

  • Կիսվել: