ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Սեյրան Օհանյանի կինը կանգնել է ամուսնու թիկունքին. Այստեղ, ավաղ, չի փրկի ո՛չ սոցիալական հեռավորությունը, ո՛չ դիմակը, ո՛չ էլ հակագազը

Սեյրան Օհանյանի կինը կանգնել է ամուսնու թիկունքին. Այստեղ, ավաղ, չի փրկի ո՛չ սոցիալական հեռավորությունը, ո՛չ դիմակը, ո՛չ էլ հակագազը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը Ռուզաննա Խաչատրյանը շտապել է գանգնել ամուսնու թիկունքին և պատասխանել նրանց, ով մեղադրել է իր ամուսնուն նախարար եղած ժամանակ դիրքեր հանձնելու մեջ:

Այս առնչությամբ տիկին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Այսօր կարդացի հերթական զրպարտությունը Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին և․․․ հասկացա, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի։ Մեկը եկել է իր գեղեցկությունը, հմայքը և ինտելեկտը տարածելու, մյուսն՝ իր ուժն ու հերոսությունը, իսկ երրորդի «առաքելությունը» սուտ մատնությունն ու զրպարտությունն են, որով տարածում է իր իսկ մարմնի և էության գարշահոտությունն ու նողկանք առաջացնում իր տեսակի հանդեպ։ Հ.Գ. Այստեղ, ավաղ, չի փրկի ո՛չ սոցիալական հեռավորությունը, ո՛չ դիմակը, ո՛չ էլ հակագազը․․․»:

Նշենք, որ այսօր գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը իր հարցազրույցում հայտարարել էր, որ Տավուշում հայկական Զու-երի կողմից վերջերս ետ վերցրած դիրքը ժամանակին անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանը: Սակայն Օհանյանը այսօր կտրականապես հերքել է այդ հայտարարությունը` պնդելով, որ իր նախարար եղած ժամանակ ոչ մի դիրք չի հանձնվել, ավելին եղել է դիրքային առաջխաղացում: Ավելին Օհանյանը հավաստել է, որ խոսել է Տեր-Գրիգորյանցի հետ, ով պնդել է, որ նման հայտարարություն չի արել` որակելով դա սուտ և հերյուրանք:

  • Կիսվել: