շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսօրվա ընդունված որոշումները տեղավորվում էին նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա ընդունված որոշումները տեղավորվում էին նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ․ Նիկոլ Փաշինյան

«Այսօրվա ընդունված որոշումները տեղավորվում էին նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ։ Եվ մենք այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակեք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցվեն։

«Կառավարության հաջորդ նիստում արդեն այդ որոշումը կընդունենք, բայց այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պետք է չառաջանա, մինչև դե յուրե այդ որոշումը կկայացնենք և գումարները կփոխանցենք»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: