ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօրվա թեկնածուների մեջ է մի թեկնածու, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել․ Հայկ Կոնջորյան

Այսօրվա թեկնածուների մեջ է մի թեկնածու, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել․ Հայկ Կոնջորյան

Արթուր Սարգսյանի պահվածքը սպառնալիք էր դատավորի և դատական իշխանության նկատմամբ: ԱԺ ելույթի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Այսօրվա թեկնածուների մեջ է մի թեկնածու, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Եվ քանի որ մեր ընդդիմությունն իր գործունեության մեջ ամբողջությամբ կողմնորոշվում է միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի ծիրի մեջ, այսօր ամբողջ այս գործընթացը և ընդդիմության պարտիզանական պահվածքը միտված էր կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված գործի շուրջ:

Բայց այդ ճնշման, դատական համակարգի ահաբեկման ամենավառ, ամենափայլուն, ուղիղ եթերով ապացույցն այն էր, երբ ընդդիմության ներկայացուցիչը, ամբիոնից իջնելով, նայեց պարոն Դանիելյանի կողմը և ասաց. «Նայե՛ք իմ աչքերին, ուզում եմ, որ նայեք իմ աչքերին»:

Ի՞նչ է, կարո՞ղ է դուելի եք դուրս եկել, պարո՛ն Սարգսյան»,- ասաց Կոնջորյանը՝ ընդգծելով, որ այդ պահվածքը ոչ այլ ինչ է, քան սպառնալիք տվյալ դատավորի և դատական իշխանության նկատմամբ:

  • Կիսվել: