կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան

Այսօր Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան

Այսօր Ժնևում կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Այս մասին Infoport.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։

Հավելենք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: