հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Այսօր պետք է վերաանկախացնենք ու վերաազատագրենք մեր պետությունը. Բագրատ Սրբազանի ուղերձը

Այսօր պետք է վերաանկախացնենք ու վերաազատագրենք մեր պետությունը. Բագրատ Սրբազանի ուղերձը

Այսօր Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է, որով հռչակվեցին մեն վերանկախացած պետության ուղղությունը, իղձերն ու երազանքները, այն փաստացի դարձավ մեր պետության ծննդյան վկայականը։ Այս մասին այսօր ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակած տեսաուղերձի ընթացքում ասել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այն ծնվեց չափազանց ծանր պայմաններում, բայց սահմանեց մեր գոյության իրավունքը, խտացրեց մեր ազատության տեսիլքը։ Մեզ համար մեր պետությունը միակ բարձրագույն վայրն է, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով, մեր հազարավոր եղբայրների ու քույրերի կյանքի գնով՝ ցանկանաոլվ հավատարիմ մնալ այն տեսլիքին, որն ունեցել են մեր նախնիները և որով ուրվագծել են մեր գալիք», - այս մասին նշում է Բագրաստ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: