շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսօր խաղաղության պայմանագրի մասին սեղանին դրված ոչ մի թուղթ չկա, դրա մասին բովանդակային քննարկումները պաշտոնապես կսկսվեն հոկտեմբերի 2-ին. Փաշինյան

Այսօր խաղաղության պայմանագրի մասին սեղանին դրված ոչ մի թուղթ չկա, դրա մասին բովանդակային քննարկումները պաշտոնապես կսկսվեն հոկտեմբերի 2-ին. Փաշինյան

Այսօր խաղաղության պայմանագրի մասին սեղանին դրված ոչ մի թուղթ չկա, եթե լիներ շատ լավ կլիներ, դա կնշանակեր, որ կողմերը հասել են որոշակի փոխհամաձայնության: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի բովանդակության մասին առարկայական քննարկումներ պաշտոնապես կսկսվեն հոկտեմբերի երկուսին արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ Փաշինյանը ասաց, որ հայկական կողմը մշակել և ներկայացրել է կոմունիկացիաների բացման մի քանի տարբերակ:

«Միայն մեր կողմից են այդ տարբերակները առաջարկվել, և բնականաբար մենք պատրաստ ենք ստորագրել դրանցից յուրաքանչյուրը, այլ հարց, որ դրանցից ոչ մեկին համաձայն չէ Ադրբեջանը»,- նկատեց նա:

  • Կիսվել: