ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Այսօր հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»․ Իլհամ Ալիև

«Այսօր հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»․ Իլհամ Ալիև

Մենք գիտեինք, որ «ռևանշիստական ​​ուժերը» Հայաստանում գլուխ են բարձրացնելու։ Այս մասին օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, թե իբր իմացել են, որ «Հայաստանի թիկունքում կանգնած արտաքին ուժերը կրկին սադրիչ ազդանշաններ կուղարկեն»։

«Ուստի մեզ անհրաժեշտ էր պաշտպանել մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողության արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,-ասել է Ալիևը։ 

  • Կիսվել: