ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության համար. նախագահ

Այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության համար. նախագահ

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

"Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:

Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության:

Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:

Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար":

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: