չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Այսօր Եվրախորհրդարանում քննարկելու են հայ ռազմագերիների ու սահմանային լարվածության հարցը

Այսօր Եվրախորհրդարանում քննարկելու են հայ ռազմագերիների ու սահմանային լարվածության հարցը

Այսօր՝ ժամը 13:00-ին Եվրախորհրդարանում կմեկնարկի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով բանաձևի նախագծի շուրջ քննարկումները: Դրանից հետո  տեղի կունենա քվեարկություն։

Նախագիծը կազմվել է Եվրախորհրդարանի հինգ խմբակցությունների՝ այդ թվում ամենամեծ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մասնակցությամբ:

Բանաձևով հեղինակներն Ադրբեջանի կառավարությանը հորդորում են ներկայացնել գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակները, տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի, առողջության մասին: Անդրադարձ կա նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացներին:

  • Կիսվել: