Այսօր Երևանում գրեթե նույն ժամին տեղի կունենա երեք հանրահավաք
Այսօր Երևանում գրեթե նույն ժամին տեղի կունենա երեք հանրահավաք։
Մասնավորապես, «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հայտարարել 18.00-ին Բաղրամյան պողոտայում, Սասնա Ծռեր համահայկական շարժումը 18.00-ին Մատենադարանի դիմաց և Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում՝ 18.30-ին։
Ինչ վերաբերվում է Հայ ազգային կոնգրեսին, ապա նրանք չեն մասնակցելու և ոչ մի հանրահավաքի, որոշել են լռել, առանց պատճառների մասին խոսելու:
Նշենք, որ ՀԱԿ-ը մարտի մեկի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցին նախաձեռնել է երեք միջոցառում։ 15.00-ին Սբ.Սարգիս եկեղեցի այցելություն է նախատեսվում, որտեղ պատարագ կմատուցվի Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Այնուհետև 16.00-ին Մյասնիկյանի արձանի մոտ կհարգեն Մարտի 1-ի զոհերի հիշատակը և 18.00-ին կայցելեն Եռաբլուր՝ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու։



