ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Այսօր Երևան-Կապան օդանավը թռչում է ու վերադառնում է. Փաշինյան

Այսօր Երևան-Կապան օդանավը թռչում է ու վերադառնում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում վստահեցրեց, որ Գորիս-Կապան հատվածում 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի եղել։

«Այսօր Երևան-Կապան օդանավը թռնում է ու վերադառնում է»,-նշեց նա և հավելեց, որ բոլոր որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ճիշտ ու հիմնավոր։

«Կայացվել են՝ ապահովելու համար անվտանգությունն ու ծառայել են իրենց նպատակին»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ տպավորություն է, որ նիստից առաջ ընդդիմադիրները «դոպինգ են խմում, որ գան, պաթոսով ու ցնցվելով՝ ելույթ ունենան»։

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց՝ Հայաստանում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, դա Նիկոլ Փաշինյանն է։

«Կոռեկտ արտահայտվեք, միակ բանը, որը կարողանում ենք խմել, ջուրն է»,- ասաց Գրիգորյանը։

Փաշինյանն էլ ասաց, թե դեղ խմելու մեջ ամոթ բան չկա. առավոտից գլուխը ցավում էր, դեղ է խմել։

«Ճիշտն ասած՝ հիմա էլ է ցավում, ուզում էի նորից խմեի, առիթ էր, լավ է, լեգիտիմացրեցիք»,- կատակեց նա։

 

  • Կիսվել: