կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել, նա լավ գիտի այս իշխանությանը ծառայող «գերազանցիկներին»

Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել, նա լավ գիտի այս իշխանությանը ծառայող «գերազանցիկներին»

Սրանց համար կալանքի կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։

Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել: Այնպես չէր, որ առանձնապես ակնկալիք ուներ, նույնիսկ չէր էլ կարևորում պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու դրանց ծառայող «գերազանցիկներին»»:

  • Կիսվել: