շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որպեսզի ամբողջովին քողազերծենք այն․Մանուկյան

Այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որպեսզի ամբողջովին քողազերծենք այն․Մանուկյան

  Մենք անցնող ամիսներին ասել ենք, հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է եւ դավաճան, բայց այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որպեսզի ամբողջովին քողազերծենք այն։  Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։  

Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքը մասնակցելու է կառավարության ծրագրի քննարկմանը, որպեսզի քողազերծի այն ամենը, ինչը կապված է իշխանության հետ։

Մանուկյանի ելույթից հետո իշխանական պատգամավորները աղմուկ բարձրացրին, ինչը հանդարտեցրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով․ «Կարծում եմ՝ մեր քաղաքացիները հնչեցված մեղադրանքին վաղուց պատասխանել են»։

  • Կիսվել: