կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Այս տարի «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումում միջազգային մասնակիցների թիվը կրկնապատկվել է. Կոստանյան

Այս տարի «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումում միջազգային մասնակիցների թիվը կրկնապատկվել է. Կոստանյան

Արդեն երկրորդ տարին է, երբ տեղի է ունենում «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումը, այս տարի, կարելի է ասել, մեր միջազգային մասնակիցների թիվը կրկնապատկվել է, մենք ունենք շուրջ 300 մասնակից շուրջ 40 երկրներից։ Այդ մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը

«Դուք տեսել եք նաև, որ բարձրաստիճան մասնակիցների քանակն է մեծացել, արդեն հնարավորություն ունեցաք ունկնդրելու Սլովակիայի վարչապետի ելույթը։ Այս օրերի ընթացքում «Երևանյան երկխոսությանը» կմասնակցեն նաև Չեռնոգորիայի փոխվարչապետը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը, կարծում եմ՝ մեկ-երկու ժամից արդեն կժամանի Երևան և կմասնակցի «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը, Հունգարիայի նախարարը նույնպես կժամանի Երևան, Երևանում է նաև գտնվում Պաղեստինի պետնախարարը, մի շարք այլ կոլեգաներ փոխնախարարների մակարդակով և այլ բարձրաստիճան հյուրեր ունենք»։

Ըստ էության, միջոցառումը հաջողված է, որովհետև մենք կարողացել ենք հարթակ ստեղծել թե քննարկումների համար, թե մեր այլ բարձրաստիճան գործընկերների համար, միմյանց հետ հանդիպելու։ Կարծում եմ՝ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում կտեսնեք բավականին հետաքրքիր և ոչ միայն Հայաստանի և մեր տարածաշրջանի, բայց ընդհանուր գլոբալ քաղաքականության մեջ կարևոր հանդիպումներ, որոնք Երևանում տեղի կունենան այս օրերին ընթացքում»,–ասաց ԱԳ փոխնախարարը։

  • Կիսվել: