շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այս տարի Երևանում կհիմնադրենք Գյոթեի ինստիտուտ. Գերմանիայի նախագահ

Այս տարի Երևանում կհիմնադրենք Գյոթեի ինստիտուտ. Գերմանիայի նախագահ

Շատ ուրախ եմ վերադառնալ մի երկիր, որտեղ այցելել եմ որպես ԱԳ նախարար: Այդ մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Այժմ Գերմանիայի նախագահի առաջին այցն է Հայաստան: Կարծում եմ, որ ժամանակն էր այս այցի համար: Ինձ տպավորում է վերջին տարիների ընթացքում մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը: Մենք տեսնում ենք փոխադարձ այցեր, բարձրաստիճան բանակցություններ քաղաքական ոլորտի և հասարակության ներկայացուցիչների միջև: Մենք խոսում ենք քաղաքների գործընկերության մասին: Տեսանք՝ ինչպես Լայպցիգ քաղաքը և Երևանը մշակութային տարի մեկնարկեցին:

Երկու երկրների հարաբերություններում շատ դրական զարգացումներ ունենք առջևում, որը սկսվում է մշակութային համագործակցությամբ: Այս տարի կհիմնադրենք Գյոթեի ինստիտուտ. Երևանում կկարողանանք բացել այդ հաստատությունը»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ Հայաստանի համար ԵՄ-ն կարևորագույն առևտրային գործընկերներից է, ԵՄ-ի մեջ՝ Գերմանիան: «Մենք ցանկանում ենք շարունակել այս համագործակցությունը, և Հայաստանի համար դա շատ կարևոր կլինի տնտեսապես»,- ասաց Գերմանիայի նախագահը:

«Մեր երկու երկրները կմասնակցեն նաև COP17 կենսաբազմազանության համաժողովին, որ տեղի է ունենալու Հայաստանում. կհամագործակցենք նաև այստեղ»,- ավելացրեց նա:

«Շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ ԵՄ-ով, Եվրոպայով: 

Մենք հուսով ենք, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհին, և ուրախ ենք, որ ԵՄ-ի մեջ շատ հնարավորություններ կան գերմանական կողմից աջակցության համար, որպեսզի Հայաստանը մերձենա, և այդ հնարավորությունների մասին նախագահի հետ մենք խոսեցինք:

Շատ տպավորիչ և քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի ԵՄ այդ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, հատկապես սահմանային համայնքներում բնակվողների համար: Առաքելության ներկայությունը լրացուցիչ անվտանգության զգացողություն է ստեղծում»,- նշեց Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

  • Կիսվել: