շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Փողոցային պայքարը միակ եղանակը չէ.Բագրատ Սրբազան

Փողոցային պայքարը միակ եղանակը չէ.Բագրատ Սրբազան

 

Փողոցային պայքարը միակ եղանակը չէ։ Այս մասին լրագրողների հետ զրևույցում Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Բագրատ Սրբազանը նշել է, որ այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում ` առաջինը՝ մարդկային ուժի հավաքագրման իմաստով։

«Ես շատ հաճելիորեն զարմացած եմ, թե ինչքան մարդ տարբեր ոլորտներից, թե՛ Հայաստանի դրսից, թե՛ ներսից ներգրավված են այս շարժման մեջ։ Իմ գնահատմամբ՝ շատ ավելի մեծ ընթացք է տեղի ունենում հիմա, քան մենք կարող էինք տևապես գտնվել փողոցում։ Բայց Հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները վճռելու են այս պայքարի տրամաբանական ու հաղթական ավարտը»,- ասել է նա։

Նա նաեւ հավելում է, որ շարժումը այս պահին եւ որոշակի իմաստով «մաքրվում է», եւ նոր մարդիկ են միանում:

«Այս շարժման, պայքարի գեղեցկությունն այն է, որ կլինեն ներգրավվողներ և կլինեն լքողներ։Մարդիկ, ովքեր է´լ ավելի հաստատակամ, հավատքով ու համոզմունքով են և մարդիկ, ովքեր հուսախաբված են, բայց վստահ եմ, որ այդ հուսախաբվածներն էլ ճիշտ ժամին հետ կգան»,-ասել է Սրբազանը։

  • Կիսվել: