Այս քաղաքի համար ավելին ենք անելու, կրկնակի ենք անելու. Իշխա Սաղաթելյանը՝ Սպիտակում
Նիկոլ Փաշինյանը կառուցողի ու կայունության կողքին ընդամենը ղժղժան, քանդող, ավերիչ տեսակ է: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը եկել էր Սպիտակ՝ քարոզարշավի, սակայն, Սպիտակի վերականգնման համար ոչինչ չի արել։
Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանն այդ տեսակից ազատել է պետք:
«Պարզապես ձեզ ասում ենք, որ այս քաղաքի համար ավելին ենք անելու, կրկնակի ենք անելու, ձեր դեմքերին հույս ու ժպիտ է գալու, նոր հավատ է գալու, կողք կողքի, ուս ուսի տված կանգնելու ենք, քշելու ենք այս իշխանությունը և կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»: