հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Այս պահին ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ՝ կալшնքի պատճառով. փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Այս պահին ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ՝ կալшնքի պատճառով. փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Այս պահին ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ, որն առաջացել է կալանքի պատճառով: Այս մասին ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական դիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ լռելն այլևս ճիշտ չէ, պետք է բացահայտվի՝ ինչ է տեղի ունենում:

«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում կոնկրետ Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որը խոշտանգումների արգելքն է, այսինքն՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքը »,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ:

  • Կիսվել: