ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս պահին մանդատից հրաժարվելու հստակ որոշում ունի միայն Իշխան Սաղաթելյանը

Այս պահին մանդատից հրաժարվելու հստակ որոշում ունի միայն Իշխան Սաղաթելյանը

Թեև մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում առ այն, որ «Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորներ պատրաստվում են վայր դնել իրենց մանդատները, այս պահին նման որոշում հստակ կայացրել է միայն դաշնակցական Իշխան Սաղաթելյանը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին «Հայաստան» դաշինքի իր աղբյուրները:

Ըստ աղբյուրի` մանդատը վայր դնելու մասին մտածում է նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը: Իսկ այ պատգամավորներ Արմեն Չարչյանը և Արամ Վարդևանյանը, չնայած որոշ ԶԼՄ-երի պնդումների, չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդատները:

  • Կիսվել: