Այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին ահազանգ չկա. Խանդանյան
Հայաստանի իշխանությունները Իսրայելից կամ Իրանից տարհանման ծրագիր կգործարկեն միայն այն դեպքում, երբ նման անհրաժեշտություն առաջանա։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ վստահեցնելով, որ այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա։
«Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն։ Կարծում եմ՝ եթե նման խնդիր առաջանա, ապա մենք արդեն ունենք փորձ՝ տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ։Այս պահին նման ահազանգ չկա»,- ասաց նա։
Նա հավելեց, որ եթե նման իրավիճակ առաջանա, համապատասխան պետական ինստիտուտներն ու գերատեսչությունները պատրաստ կլինեն արձագանքել։