չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս պահին ՀՀ սահմաններին կուտակումներ չկան, ռեգիոնի ընդհանուր լարվածությունը կա․ Հակոբ Արշակյան

Այս պահին ՀՀ սահմաններին կուտակումներ չկան, ռեգիոնի ընդհանուր լարվածությունը կա․ Հակոբ Արշակյան

Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ագզային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Պետք է արձանագրել վերջին շրջանում դրական տեղաշարժեր հռետորաբանության փոփոխության տեսանկյունից, Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձեւերի ընդունման տեսքով, ինդիվիդուալ խորհրդարանների կողմից, կառավարությունների կողմից, տարբեր գերատեսչությունների կողմից ընդունված հայտարարություններ այն մասին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող  դրվել հարցականի տակ: Իհարկե, ողջունելի է, որ որոշակի հռետորաբանության փոփոխության կա: Սա է այս պահի իրավիճակը»,-ասաց Հակոբ Արշակյանը և հավելեց,

«Ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, ես նման բան չասացի։ Ընդամենն ասացի, որ այս պահին հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի շուրջ կա զորքերի կուտակում։

Պետք է նաև հաշվի առնել, որ բլորովին վերջերս զորավարժություններ էին տեղի ունենում ադրբեջանաթուրքական, այսինքն՝ ռեգիոնի ընդհանուր լարվածությունը, մեծ հաշվով, կա»։

  • Կիսվել: