չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս պահին «հղկվում է միասնական փաթեթ». ՌԴ ԱԳՆ տեղակալը՝ Հրավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Այս պահին «հղկվում է միասնական փաթեթ». ՌԴ ԱԳՆ տեղակալը՝ Հրավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:

Նա նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ ՛՛Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է՛՛,-ասել է ՌԴ ԱԳՆ տեղակալը։

Ռուդենկոն հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ ՛՛Այս մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայում ՛՛հղկվում է՛՛ միասնական փաթեթ: Նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը՛՛,-ասել է նա։

Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Նա հավելել է. ՛՛Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկի հնարավորինս արագ ավարտի վրա՛՛:

  • Կիսվել: