հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պահին Արցախի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է ԱՀ խորհրդարանի հայտարարությունը ի պատասխան Փաշինյանի արցախյան հիմնախնդրի մասին հնչեցրած թեզերին

Այս պահին Արցախի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է ԱՀ խորհրդարանի հայտարարությունը ի պատասխան Փաշինյանի արցախյան հիմնախնդրի մասին հնչեցրած թեզերին

Հենց հիմա, այս պահին Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում է վաղվա արտահերթ նստաշրջանին ընդունվելիք հայտարարությունը։

Թեման՝ Նիկոլ Փաշինյանի ուրբաթօրյա
մեդիա-հայտնությունն էր արցախյան հիմնախնդրի մասին, որը մեծ հանրային արձագանք և դժգոհություն առաջացրեց թե Հայաստանում, թե Արցախում։

«Այս պահին Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները միասնական են եւ եթե մինչեւ վաղը երեւանյան պրեսսինգներ չլինեն, ընդունվելիք հայտարարությունը լինելու է բոլոր հինգ խմբակցությունների, այսինքն՝ Արցախի խորհրդարանի անունից։

Իր հայտնի ասուլիսում, որի իրական շահառուն արտաքին լսարանն էր ու առաջին հերթին թուրք-ադրբեջանական հանրույթը, Նիկոլը մի շնչով կասկածի տակ դրեց արցախյան ազատագրական շարժումը, Արցախի ինքնորոշման հանաքվեն, բանակցային ողջ գործընթացն ու ամենակարեւորը՝ Արցախի հայկականությունը։

Ես համաձայն եմ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ով շատ լեգիտիմ հարց է տալիս՝ 1988-ից հետո եղե՞լ է արդյոք որեւէ ադրբեջանցի պաշտոնյա, ով այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջեւ խոսել հայերի, էլ չեմ ասում՝ իրենց օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի իրավունքների մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։

  • Կիսվել: