հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս որոշմամբ ընկերությունը մաքուր էջից աշխատելու հնարավորություն կստանա. վարչապետը՝ «Շանգրի լա» խաղատան վերաբերյալ

Այս որոշմամբ ընկերությունը մաքուր էջից աշխատելու հնարավորություն կստանա. վարչապետը՝ «Շանգրի լա» խաղատան վերաբերյալ

Կառավարությունը որոշել է 4,2 մլրդ դրամ կվճարի բյուջե՝ «Շանգրի լա»-ի փոխարեն և «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքի համար։ Այն կվերաբացվի։ Վարչապետը կառավարության նիստում ներկայացրեց կառավարության դիրքորոշումը այս հարցում։ 

«Այս որոշմամբ ընկերությունը մաքուր էջից աշխատելու հնարավորություն կստանա»,- նշեց վարչապետը։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ պետական բյուջեից 4,2 մլրդ կուղղվի «Շանգրի լա» խաղատան տուրքին:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում պարետի՝ դեռևս 2023 թվականի մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էին որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը:

Պետական տուրքի մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ, որը կազմում է 1 միլիարդ 375 միլիոն դրամ:

  • Կիսվել: