ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Այս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկելու. Վիլեն Գաբրիելյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին

Այս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկելու. Վիլեն Գաբրիելյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին

Հովիկ Աղազարյանի մասով այն, ինչ ներկայացվում է ու այն, ինչ նշված է Դատախազության միջնորդագրում, «իրար չի բռնում»։ Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Եթե մենք հիմա կողմ քվեարկենք ու բավարարենք միջնորդությունը, այս միջնորդությունը գնալու է դատարան, դատարանում այս գործերը վերաորակավորվելու են ու ծանրացնող հանգամանքներից փոփոխվելու են հոդվածները, որովհետև կպարզվի, որ եթե 8 հազար դոլարը կաշառք է վերցրել, առանձնապես խոշոր չափի չէ»,- ասաց նա:

Գաբրիելյանը նաև նշեց, որ այս մեղադրանքով ինքը խնդիր ունի «կողմ» քվեարկելու ու թույլատրելու, որ Հովիկ Աղազարյանի գործը տանեն դատարան։

  • Կիսվել: