ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այս կոմունիստ-հոգևորական-գողական գործիչը շփոթել է իր բեսպրեդելի ժամանակները մեր իրականության հետ. Արայիկ Հարությունյան

Այս կոմունիստ-հոգևորական-գողական գործիչը շփոթել է իր բեսպրեդելի ժամանակները մեր իրականության հետ. Արայիկ Հարությունյան

Տատս ասում էր՝ կկվի բնից շան հոտ է գալիս, ասում է՝ փուֆ, էս որտեղի՞ց է էս հոտը: Այս մասին իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Անցած շաբաթ գյումրեցի Վարդան Ղուկասյանը փորձել է ՔՊ-ին մեղադրել, թե իբր կառավարող կուսակցությունը «կեղծել է» ընտրությունները: Այս կոմունիստ-հոգևորական-գողական գործիչը, կարծես, շփոթել է իր բեսպրեդելի ժամանակներՆ այլևս անշրջելի ժողովրդավարությամբ մեր իրականության հետ: Ու հիմա նա ստիպված իր խոսքերի ապացույցը պետք է ներկայացնի: Այլապես հայտնի է, թե ինչպես են կոչվում իր սիրած «աշխարհում» այն մարդիկ, որոնք ասում են ու չեն ապացուցում իրենց խոսքերը:

Մի բան էլ՝ երբ ՔՊ-ի հավաքած թվերի մասին է խոսում, մեկը չկա՞ ասի՝ Գյումրիում 82 տեղամաս կա, ՔՊ-ն հաղթել է 70 տեղամասում, դու՝ 7-ում, ՔՊ-ն՝ 85% տեղամասերում, դու՝ 8,5%-ում: Խորհուրդ կտամ այս թվերը կպցնի էն անճաշակ գույներով կաբինետում, որ ամեն օր հիշի, թե ինչ քաղաքապետ է նա»:

 

  • Կիսվել: