երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելը հեգնանք է թվում, այս պայմաններում փառաբանել պետք է միայն պայքարը. Սերժ Սարգսյան

Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելը հեգնանք է թվում, այս պայմաններում փառաբանել պետք է միայն պայքարը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է. 
 
«Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:
 
Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը, հայրենյաց  նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար պայքարի անխոնջ մարտիկներին:
 
Փա´ռք նրանց, որոնք կերտեցին և դեռ կերտելու են նոր հաղթանակներ:
 
Երախտագիտություն և խոնարհում նաև մեր հայրերի ու պապերի այն հերոսական սերնդի առջև, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ խորտակիչ հարված հասցրեց ֆաշիզմին և  վճռեց պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը»:

  • Կիսվել: