շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Այս իրադարձությամբ մենք տեսնում ենք հնարավորություն, որին կարող ենք հասնել Թուրքիայի հետ

Այս իրադարձությամբ մենք տեսնում ենք հնարավորություն, որին կարող ենք հասնել Թուրքիայի հետ

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «պատմական» եռակողմ գագաթնաժողովը որակել է որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ, որը միևնույն ժամանակ «կարևոր հանգրվան» է ստեղծում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Նա այս մասին ասել է «Անադոլու» գործակալությանը:

«Այս իրադարձությամբ մենք տեսնում ենք կարևոր հանգրվան և հնարավորություն, որին կարող ենք հասնել նաև Թուրքիայի հետ: Այս կապի նախագիծը կարող է իրագործելի լինել և շատ ավելի կարևոր լինել տարածաշրջանային և գլոբալ առումով, եթե մենք վերսկսենք նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը», – ընդգծել է նա։

Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան «փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին»՝ բացելով թուրք-հայաստանյան սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։

«Մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման համար ևս մեկ շատ կարևոր հանգրվանի, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ», – հավելել է նա։

  • Կիսվել: