ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս հարցում ճշմարտությունը վերականգնված է․ Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» վերաբերյալ ՀՀ վարչապետին ոչ ճիշտ զեկուցելու մասին

Այս հարցում ճշմարտությունը վերականգնված է․ Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» վերաբերյալ ՀՀ վարչապետին ոչ ճիշտ զեկուցելու մասին

Կրեմլը մեկնաբանել է տեղեկություններն` այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- հայտնել են Կրեմլից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանել էր «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ հայտարարությունը․

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշեց Գևորգյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: