ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս հանրաքվեն 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն է, և չկա ուժ, որը կարող է ասել՝ սխալ որոշում է կայացվել․ Վարչապետ

Այս հանրաքվեն 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն է, և չկա ուժ, որը կարող է ասել՝ սխալ որոշում է կայացվել․ Վարչապետ

Գուցե գործող վարչապետի կողմից կոռեկտ չէ ասել, սակայն պետք է ասեմ, որ ՍԴ-ի այս իրավիճակը վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր ուժերի կողմից փորձ է արվել օգտագործել Հայաստանի դեմ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կապանում քարոզարշավի ժամանակ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, միստիկա է, որ «Այո»-ի լոգոն ընտրելիս ընտրությունը կանգ է առել հենց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի լոգոն՝ «Այո»-ի համար:

«Այդ միստիկայի մեջ չափազանցություն չկա, քանի որ այս հանրաքվեն նաև Հայաստանի ինքնիշխանության, ՀՀ ինքնիշխան քաղաքացու մասին է: Հայաստանի կարգավիճակը բարձրացնելու մասին է: Գուցե գործող վարչապետի կողմից կոռեկտ չէ ասել, սակայն պետք է ասեմ, որ ՍԴ-ի այս իրավիճակը վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր ուժերի կողմից փորձ է արվել օգտագործել Հայաստանի դեմ: Դա նորմալ բան է միջազգային պրակտիկայում:

Հայաստանում կան բազմաթիվ «Ոչ»-իստներ, որոնք ասում էին՝ եկեք հավաքվենք, գնանք միջազգային տարբեր ձևերով բացահայտ և ոչ բացահայտ լուծել հարցը (անուններ չհնչեցրեց): Մենք ասացինք՝ ոչ, այս խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ: Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք միջազգային գործընկերությունից: Մենք կարծիքներ կհարցնենք: Բայց մենք ասում ենք, որ ՀՀ-ն, ՀՀ ժողովուրդն ինքնիշխան են: Եթե ՀՀ ժողովուրդն իր կամքն ասի, աշխարհը պետք է հաշվի նստի այդ կամքի հետ: Չկա ուժ, որը կարող է ասել, որ սխալ որոշում է կայացվել: Մեր ժողովրդի որոշումը բարձրագույն օրենք է: Սա 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն է: Ինչպես այն ժամանակ, ՀՀ քաղաքացիների 98 տոկոսն «այո» է ասելու:

«1991 թվականի հանրաքվեով հայ ժողովուրդը որոշել է, որ Հայաստան պետությունը պետք է լինի: 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով հայ ժողովուրդը որոշելու է, որ ինքն է իր պետության ճակատագրի միակ ու անփոխարինելի տերը»:

  • Կիսվել: