չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Այս հանդիպման նպատակը մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է. Պուտինը՝ Ալիևին

Այս հանդիպման նպատակը մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է. Պուտինը՝ Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Սոչիում այսօրվա եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ նախկին պայմանավորվածությունների կատարումն է։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում եմ` հանդիպումը կարևոր նշանակություն ունի։ Ինչպես տեսնում եմ՝ այս հանդիպման նպատակը մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թթ.՛՛:

Պուտինը հավելել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում իր առաքելությունն իրականացնում է ըստ արժանվույն։ Նա նաև ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջընթացը, սակայն նաև հավելել է, որ այդ աշխատանքին լրացուցիչ խթան է անհրաժեշտ հաղորդել:

Իր հերթին Ադրբեջանի նախագահն ասել է, որ ակնկալում է` Ռուսաստանը հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենա հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր պետք է եռակողմ հանդիպում ունենան, որի ընթացքում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Իսկ ավելի վաղ Պուտինը Սոչիում երկկողմ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

  • Կիսվել: