կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ. «Ապրելու երկիր» կուսակցություն

Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ. «Ապրելու երկիր» կուսակցություն

Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) ստացել է 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել  «Ապրելու երկիր» կուսակցությունը․ 

«Ունենալով ավագանու անդամների մեծամասնությունը` օրենքի ուժով «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը համարվում է Փարաքար համայնքի ընտրված ղեկավար։

 

Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ։

Վստահեցնում ենք, որ Փարաքար համայնքը կառավարվելու է արդարության, թափանցիկության սկզբունքների հիման վրա՝ հիմքում ունենալով յուրաքանչյուր բնակչի և համայնքի միասնական շահը»:

  • Կիսվել: