չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս երկրում մենք պետք է երջանիկ կյանք կառուցենք. Նիկոլ Փաշինյան

Այս երկրում մենք պետք է երջանիկ կյանք կառուցենք. Նիկոլ Փաշինյան

Շատ մարդիկ փոխանակ մեր բանակին քաջալերեն, նրանց հետ են կանչել Երեւան: Այս մասին այսօր Նոր Եդեսիա համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր պարզվում է ձեզ հայտնի շատ մարդիկ փոխանակ մեր բանակին քաջալերեն, որպեսզի նա կռվի, հրապարակային ելույթ են ունենում: Պատերազմի ժամանակ զանգել են, ասել են`ի՞նչ եք այդտեղ կռվում, հետ եկեք, Երեւանում է պետք կռվել, ինչի՞ եք Շուշիի տակ կռվում, հետ եկեք Երեւանում է պետք կռվել, Հանրապետության հրապարակում է պետք է կռվել եւ դա է պատճառը, որ ոմանց հաջողվեց բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, բայց ժողովուրդը դա թույլ չտվեց եւ համոզված եմ, որ թույլ չի տալու՛՛:

Ըստ Փաշինյանի՝ մենք պետք է մտածենք մեր տարածաշրջանում ապրելու մասին եւ մեր երազանքների մասին. ՛՛Այդ երազանքը այն բանի մասին է, որ էս երեխեքը եւ մենք էս երկրում պետք է երջանիկ կյանք կառուցենք, եւ մեր նահատակները դրա համար են զոհվել, գուցե նաեւ դրա համար են զոհվել, որ մենք մեր երազանքները փնտրենք մեր աչքի առաջ այ այս երեխեքի տեսքով՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպումներ ունեցել մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ:

  • Կիսվել: