հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս երկրի պատմությունը և ժողովրդի դիմակայունությունն ինձ հուշում են, որ դուք ուժ կգտնեք և առաջ կգնաք ճիշտ ճանապարհով. Ջոն Ալելո

Այս երկրի պատմությունը և ժողովրդի դիմակայունությունն ինձ հուշում են, որ դուք ուժ կգտնեք և առաջ կգնաք ճիշտ ճանապարհով. Ջոն Ալելո

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ամանորյա ուղերձ է հղել՝ շնորհավորելով գալիք տոները:
Ջոն Ալելոն մաղթում է, որ 2022 թվականը լինի խաղաղության, երջանկության և առողջության տարի։
 
«Բարև ձեզ, սիրելի՛ հայեր։
 
Ես Ջոն Ալելոն եմ՝ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենը։
Ես ապրում եմ Հայաստանում արդեն 6 ամիս։
 
Տարիների ընթացքում եղել եմ բազմաթիվ երկրներում։ Ես հնարավորություն եմ ունեցել լինելու շատ հետաքրքիր վայրերում։ Այդ փորձառությունից սովորել եմ, որ եթե իսկապես ուզում ես տեսնել երկիրը, պետք է թողնես մայրաքաղաքն ու այցելես մարզեր։ Երկրի մշակույթն ու պատմությունը գնահատելու համար դու պետք է փորձես ազգային ուտեստը։ Այդ երկրի սիրտն ու հոգին հասկանալու համար դու պետք է ուղղակի շփվես այդ ժողովրդի հետ։
 
Այդ առումով այս ընթացքում ես աննկարագրելի բախտավոր եմ եղել, քանի որ հնարավորություն եմ ունեցել այցելելու բազմաթիվ մարզեր, փորձել հրաշալի ուտեստներ և․․․ մի փոքր էլ գինի։
 
Բայց, ամենակարևորը՝ ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու ձեզանից շատերին, շփվել եմ ձեզ հետ ձեր գյուղերում, համայնքներում ու քաղաքներում։ Ձեր ցուցաբերած ջերմության ու հյուրընկալության շնորհիվ ես ոչ միայն ինձ սպասված, այլև՝ ուղղակի տանն ինձ զգացի։ Այդ ամենի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։
 
2021-ը բարդ տարի էր Հայաստանի համար։ Դժվարություններ հիմա էլ կան։ Սովորաբար, այսպիսի դեպքերում մարդիկ ունենում են երկու ընտրություն՝ կա՛մ ընկրկում են, կա՛մ համառորեն շարունակում, ուժ գտնում և առաջ գնում իրենց համար ճիշտ ճանապարհով։
 
Այս երկրի պատմությունը, մշակույթը և այս ժողովրդի դիմակայունությունն ինձ հուշում են, որ դուք կընտրեք վերջին տարբերակը։ Եվ ես ուրախ եմ ու հպարտ, որ ես կլինեմ այստեղ՝ շարժվելու ձեզ հետ զարգացման այդ ուղիով։
 
Այսպիսով, քանի որ մենք փակում ենք մի տարին ու սկսում մյուսը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի թիմի կողմից թույլ տվեք ձեզ մաղթել երջանկություն, առողջություն և խաղաղություն։
 
Սիրելի՛ հայեր, շնորհավոր Նոր տարի»,- ասվում է Ալելոյի շնորհավորական ուղերձում:

 

  • Կիսվել: