շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս ավտորիտար դաժանությունը պատասխանատվության ենթարկելու իմ պարտականությունն անսասան է․ Ռոբերտ Մենենդես

Այս ավտորիտար դաժանությունը պատասխանատվության ենթարկելու իմ պարտականությունն անսասան է․ Ռոբերտ Մենենդես

Հայաստանի անկախությանն ուղղված շնորհավորանքների շարքը շարունակել է ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ թվիթերյան իր էջում գրելով․

«Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին այս տարվա և՛ տխուր, և՛ ուրախ Անկախության տոնի առթիվ։

Այսօր մենք միանում ենք նրանց, ովքեր ամենուր սգում են Ադրբեջանի հրահրած ագրեսիայի հետևանքով զոհվածների համար։ Այս ավտորիտար դաժանության համար պատասխանատվության ենթարկելու իմ հանձնառությունն անսասան է»։

  • Կիսվել: