երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այս անգամ ՀՀ այցելող կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն. քաղաքագետ

Այս անգամ ՀՀ այցելող կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն. քաղաքագետ

Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ:

Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»,- գրել է նա:

  • Կիսվել: