ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն են թարմացվում․ «Հրապարակ»

Այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն են թարմացվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։ Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 3-ին գնման պայմանագիր է կնքել «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ: Ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 960 հազար դրամ։ Այդ գումարի շրջանակներում կազմակերպությունը մինչեւ դեկտեմբերի 25-ը պետք է փոխի կառավարության, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ պատմության թանգարանի, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքերի լուսավորությունը։ Գնումը կատարվել է «շենքերի եւ շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ» անվան ներքո։

Նշենք, որ այս օրերին կառավարության շենքի տարածքում վերանորոգման այլ աշխատանքներ էլ են կատարվում՝ բարեկարգվում է կառավարության շենքին հարակից տարածքը, թարմացվում են սալաքարերն ու ասֆալտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: