ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը կփոխանցեմ մեր բուժաշխատողներին․ ՍԴ նախագահ

Այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը կփոխանցեմ մեր բուժաշխատողներին․ ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ որպես երախտագիտություն այս օրերին բուժաշխատողների աշխատանքի՝ որոշել է այս ամսվա իր հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իր պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին։ Հայտարարությունում ասվում է․

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։

Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։

Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։

  • Կիսվել: