Այս ամիս Երեւանում կանցկացվի ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, նաեւ ՄԾՏՀ ԽՎ նստաշրջանը
Այս տարվա դեկտեմբերի 9-10-ին, Հայաստանում կանցկացվի ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, իսկ արդեն դեկտեմբերի 10-12-ին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը:
Այս երկու միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպման և անցկացման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունն այսօր մոտ 35 մլն դրամ հատկացրեց:
Նշենք, որ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը կունենա մինչև 60 մասնակից, իսկ ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանը՝ մինչև 130 մասնակից:
Քանի որ, վերոգրյալ երկու միջոցառումների անցկացման վայրը և ժամկետները վերջնական հաստատվել են 2024 թվականի ընթացքում, այդ միջոցառումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2024 թվականի բյուջեով համապատասխան ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել։