երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս ամենն աշխատանքային քննարկումներ են, շահարկելն անթուլյատրելի է. Խաչատուր Սուքիասյան

Այս ամենն աշխատանքային քննարկումներ են, շահարկելն անթուլյատրելի է. Խաչատուր Սուքիասյան

ԱԺ պատգամավորների և ՀՀ Էկոմոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև ունենք աշխատանքային հարաբերություններ, քննարկում ենք տարատեսակ հարցեր և փակ դռների հետևում ավելի սուր քննարկումներ են լինում, ուստի այդ ամենը չպետք է շահարկել: Այս մասին Infoport.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն, ով այսօր քննադատել էր ՀՀ Էկոմոնոմիկայի նախարարին:

«Ես ոչ մի անձի, ոչ մի պաշտոնյայի հանդեպ չունեմ հակակրանք, նման բան լինել չի կարող: Ես ունեմ իմ տեսլականը, ես տեսնում եմ ավելի շատ հնարավորություններ և այսօրվա քննարկումը պետք է նայել այդ տեսանկյունից: Ես թե որպես պատգամավոր, թե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի միշտ էլ բարձրացրել եմ հարցեր ու այդ ամենը ոչ թե օգուտ այս կամ այն անձի, այլ հօգուտ Հայաստանի զարգացման: Այսօրվա քննարկմանը պետք է նայել որպես աշխատանքային հարաբերություներ»,-ասաց Սուքիասյանն ու հավելեց, որ Հայաստանի զարգացումը և հզորացումը չի կարող լինել, եթե խնդիրները չվերհանվեն ու չշտկվեն:

  • Կիսվել: