կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս ամենն ինչու՞ եմ ասում, նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ. վարչապետ

Այս ամենն ինչու՞ եմ ասում, նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ. վարչապետ

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազում է, թե էլ ինչ հող տա որևէ մեկին... Այս մասին այսօր Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առաջինը պետք է արձանագրենք մի բան, այն ինչ-որ մենք ընկալել ենք որպես ինքնորոշման իրավունք և մեր ամբողջ քաղաքականությունը 1994 թվականից, նույնիսկ դրանից առաջ կառուցել ենք դրա վրա, դա իրականում այլ իմաստ է ունեցել, որովհետև մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետել մի շատ կարևոր հանգամանքի։

1996 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը։ Ի՞նչի մասին է եղել այդ գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ըստ էության, տվել ա ինքնորուշում եզրույթի մեկնաբանությունը։ Եվ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը իր հայտարարության մեջ, նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է ամբող Միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, և այդ մեկ պետությունը Հայաստանի Հանրապետություն էր։ Բառացիորեն արձանագրել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով։

Այստեղ է մեր ֆունդամենտալ պրոբլեմը, դրա մաս եմ նաև ես և ես և օբյեկտ եմ և՝ սուբյեկտ։ Օբյեկտ եմ այնքանով, որ իմ վարչապետ լինելուց առաջ մաս եմ եղել այն ընկալմամբ, որը ինքնորոշման իրավունքը ընկալել է այդպես։

Մենք գնացել ենք, միջազգային հանրությանը ասել ենք՝ մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ, միջազգային հանրությունը մեզ ասել է, որ ինքնորոշման իրավունքը մենք ենք, չէ՞, ստեղծել։

Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի օրենսդիրը մեզ ասել է՝ հարգելի՛ հայեր, այո՛, դուք ինքնորոշման իրավունք ունեք, այդ ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի Ադրբեջանի կազմում ԼՂ բարձր ինքնորոշում շնորհելով։

Մեր պրոբլեմն այն է, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին՝ մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց այդպես չի լինում։

Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին։ Իհարկե կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթե մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթե այսպես շարունակենք, այ այդժամանակ կկորցնենք հայրենիքը՛՛:

  • Կիսվել: