երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Այո´, քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է․ Իմքայլական պատգամավորը՝ բանակում զոհերի մասին

Այո´, քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է․ Իմքայլական պատգամավորը՝ բանակում զոհերի մասին

Մեկ զոհն անգամ անթույլատրելի է, պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի այդ մեկ զոհն անգամ չլինի բանակում:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ վերջին օրերին բանակում տիրող բարքերի և զոհված զինծառայողների թեմային է անդրադարձել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:

«Այո´, քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է, որը լրջորեն վնաս է պատճառում բանակում զինծառայության գործունեությանը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ են իրականացվել, քրեական ենթամշակույթին հարելը գնահատվում է որպես հանցագործություն: Քրեական գործերի քննությունից հետո մենք եզրահանգումներ կանենք և կհասկանանք՝ ևս ի՞նչ միջոցներ պետք է կիրառենք այս ուղղությամբ»,- ասաց Խաչատրյանը:
 

Ըստ նրա` պաշտպանության, անվտանգության  հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով իր ուշադրության կենտրոնում է պահում բանակում տիրող իրավիճակը և կատարվելու են բավական խորը և բազմակողմ ուսումնասիրություններ: Արմեն Խաչատրյանն անդրադարձավ նաև սպաների և զինծառայողների փոխհարաբերություններին:

«Սպայական անձնակազմը միշտ կարիք ունի ավելի պրոֆեսիոնալ դարձնելու: Այս ոլորտում պետք է գրավչությունը բարձրացնել, որպեսզի մարդիկ փորձեն իրենց ապագան տեսնեն այդ ծառայության մեջ, սպա դառնան»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: