ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այո, նման քննարկումներ եղել են. Գրիգորյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Այո, նման քննարկումներ եղել են. Գրիգորյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոորյանը  «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում ասել է, թե քննարկումներ եղել են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

«Նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալել, ինչը, սակայն, չի եղել», - ասել է Գրիգորյանը։

Լրագրողի ճշտող հարցին առ այն, թե արդյոք խոսք է եղել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»։

ՀՀ ԱԽ քարտուղարը նաև մեկնաբանել է լրագրողի այն միտքը, թե «ձեզ, կարծես թե, պատժում են այն բանի համար, որ ՌԴ-ից բացի գործ եք ունենում մեկ ուրիշի հետ»։

«Ինչ-որ բանում դուք ճիշտ եք, ինչ-որ բանում՝ ոչ։ Գնդակոծություններն ու սադրանքները տեղի են ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ մենք բանակցում ենք Արևմուտքի հետ։ 2018 թվականին, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, մենք ասացինք, որ սա ներքին ժողովրդավարական գործընթաց է և արտաքին քաղաքականության վրա ազդեցություն չի ունենալու։ Եվ շարունակում էինք աշխատել Ռուսաստանի հետ, բայց դա էլ չէր երաշխավորելու մեր անվտանգությունը․ մենք ստացանք 2020 թվականի պատերազմը։ Եվս մի օրինակ։ 2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Մաքսային միությանը միանալու մասին, որը հետագայում կոչվեց ԵԱՏՄ։ Նրան հասկացրեցին, որ եթե նա դա չանի, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ կլինեն։ Միությանը միանալու գլխավոր փաստարկը Սարգսյանի համար Ղարաբաղի անվտանգությունն էր։ Դրանից հետո մենք երկու պատերազմ ստացանք՝ 2016-ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին»,- ասել է նա։ 

 

  • Կիսվել: