կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այո, կադրային փոփոխություններ լինելու են․ Երևանի նոր քաղաքապետ

Այո, կադրային փոփոխություններ լինելու են․ Երևանի նոր քաղաքապետ

Այո, կադրային փոփոխություններ լինելու են, քանի որ ցանկացած կառավարիչ իր ոճով է կառավարում և ուզում է հաստիքներում տեսնել մարդկանց, որոնք համահունչ են իր ոճի կառավարմանը։ Այս մասին այսօր երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա չմանրամասնեց՝ կադրային փոփոխությունները, որ վարչական շրջաններում կլինեն, բայց ընդգծեց՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից շատ գոհ է։ Թե որ վարչական շրջաններից է դժգոհ, Սարգսյանն ասաց, որ կբարձրաձայնի հետո։

«Դրա մասին առանձին կբարձրաձայնեմ կամ տեղի կունենա փոփոխություն», - նշեց նա։

Հրաչյա Սաչգսյանը հայտնեց նաև, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին։ Մյուս փոխքաղաքապետերը ևս կարող են փոխվել։

«Ես կարծում եմ, որ փոփոխություններ կլինեն, բայց այս պահի դրությամբ դեռ որոշում չկա», - ասաց Սարգսյանը։

 

  • Կիսվել: