չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
«Այո»-ի քարոզարշավը կմեկնարկի դրամահավաք-ճաշկերույթով` փետրվարի 25-ին

«Այո»-ի քարոզարշավը կմեկնարկի դրամահավաք-ճաշկերույթով` փետրվարի 25-ին

Փետրվարի 25-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Դվին» ռեստորանում դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպում, InfoPort.am-ին տեղեկացրեցին «Իմ քայլը» խմբակցությունից:

Նշվում է, որ «Այո»-ի քարոզարշավի մեկնարկը հենց կտվի այդ դրամահավաք-ճաշկերույթով: Նկատենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

«Այո»-ի քարոզչական կողմը իշխանությունն է՝ «Իմ քայլը» դաշինքով, իսկ «Ոչ»-ի քարոզչական կողմը ձևավորել են մի խումբ իրավաբաններ:

  • Կիսվել: